Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչի 16 մասնակիցներ

Նոյեմբերի 18-ին կայացած խաղային օրվա արդյունքներով հայտնի դարձան Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ մասի ևս երեք մասնակից։

Դրանք Շվեյցարիայի, Ռումինիայի և Հոլանդիայի հավաքականներն էին։ 9-րդ տուրում շվեյցարացիները ոչ-ոքի խաղացին Կոսովոյի հետ (1-1), Հոլանդիան հաղթեց Իռլանդիային (1-0), իսկ ռումինացիները հաղթեցին Իսրայելին (2-1)։

Նախկինում Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Ֆրանսիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շոտլանդիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Անգլիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ալբանիայի, Դանիայի, ինչպես նաև հյուրընկալող երկրի հավաքականները։

Առաջիկա օրերին կորոշվի եզրափակիչ փուլի ևս հինգ մասնակից։