Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ 2010 թվականին Էյջաֆգջալաջոկուլ հրաբխի ժայթքումը փոխեց իր կարիերան:
«2010 թվականին ինձ հրավիրեցին «Բլեքբերն»: Ես հանդիպեցի Սեմ Էլարդայսի հետ, և նա ինձ դուր եկավ: Նա ցանկանում էր հրավիրել երիտասարդ հարձակվողի, և ես նույնպես դեմ չէի Անգլիա տեղափոխվել: Բայց հետո ժայթքեց իսլանդական հրաբուխը, և ոչ ոք չէր կարող թռչել Եվրոպայում մի ամբողջ շաբաթ։
Անցավ մեկ շաբաթ, սակայն Եվրոպայում ոչ ոք չէր կարող թռչել: Թռիչքն ամրագրված էր, բայց մենք չկարողացանք թռչել։ Դա փոխեց իմ կյանքը։ Եթե ես գնայի Բլեքբերն, գուցե այնտեղ մնայի»»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը: