Լոնդոնի «Արսենալը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե կարողանա ավարտին հասցնել «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լուիսի տրանսֆերը։
Լրագրող Փիթ Օ’Ռուրկի տեղեկություններով՝ Միկել Արտետայի թիմը հունվարին տրանսֆեր չի իրականացնելու։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աստոն Վիլան» Լուիսի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո փոխհատուցում։ «Արսենալը» դժվար թե այդքան մեծ գումար ծախսի հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լուիսն այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 12 հանդիպման, որտեղ դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Դուգլասը «Արսենալ» կարող էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը։