«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Calciomercato-ին, պորտուգալացի մարզիչը թիրախ է դարձրել «Չելսիի» երկու պաշտպանների՝ Տրևո Չալոբային և Մալանգ Սարին: Երկուսն էլ 24 տարեկան են։
Չալոբային հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները գնահատում են 18 մլն եվրո, իսկ Սարին` 6 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ամառվա վերջին «Չելսիի» ղեկավար Մաուրիսիո Պոչետինոն զարմացրեց լրագրողներին, երբ չկարողացավ պատասխանել Սարրայի մասին հարցին։ Ըստ ամենայնի՝ այն ժամանակ արգենտինացին չգիտեր, որ իր թիմում նման ֆուտբոլիստ կա։