EURO-2024. Խորվաթիան արտագնա խաղում հաղթեց Լատվիային

EURO-2024-ի ընտրական փուլի D խմբում Խորվաթիան արտագնա խաղում մրցեց Լատվիայի դեմ։

Զլատկո Դալիչի տղաները կարողացան վստահ հաղթել մրցակցին և վաստակել երեք միավոր։

Այս խաղից հետո Խորվաթիան ունի 13 միավոր ու 2-րդն է, Լատվիան 3 միավորով՝ վերջինը։ Այս խմբում ընդգրկված են նաև Հայաստանը, Ուելսը և Թուրքիան։ Վերջինս ապահովել է իր տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում։ Ուելսն ունի 11 միավոր ու 3-րդն է, մեր ընտրանին՝ 8 միավոր 4-րդը։

Եվրո-2024-ի ընտրական փուլ.

Լատվիա – Խորվաթիա 0:2 (0:2)

0:1 Լովրո Մայեր, 5’

0:2 Անդրեյ Կրամարիչ, 16’