«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան վնասվածք է ստացել Կամերունի հավաքականի կազմում, հայտնում է Manchest Erevening News-ը։
27-ամյա կամերունցին ԱԱ-2026-ի ընտրական խաղում Մավրիկիոսի դեմ խաղը սկսել է մեկնարկային կազմում, սակայն չի կարողացել ավարտել հանդիպումը։ Նա փոխարինվել է 81-րդ րոպեին վնասվածքի պատճառով:
Այս մրցաշրջանում Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 18 հանդիպման և բաց թողել 30 գոլ։