Ֆինանսական խախտումների համար «Էվերթոնից» հանեցին 10 միավոր, և նրանք նահանջեցին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղ:
Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ վերջին տարիներին բարձրագույն դիվիզիոնից իջած «Բարնլի», «Լիդս» և «Լեսթեր» ակումբները նախատեսում են «Էվերթոնից» 300 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում պահանջել։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եթե ակումբների եռյակը հաջողության հասնի, ապա «Էվերթոնից» կարող է հանվել ևս 9 միավոր, և ակումբը կհայտնվի սնանկության վտանգի առաջ։ Հարկ է նշել, որ 10 միավորի նվազեցումն արդեն իսկ Անգլիայի բարձրագույն խմբի պատմության մեջ այս կարգի ամենախիստ պատժամիջոցն է։