Ուրուգվայի հավաքականն ընդհատեց Արգենտինայի չոր հաղթանակների շարքը (VIDEO)

Ուրուգվայի հավաքականն ընդհատեց Արգենտինայի չոր հաղթանակների շարքը, որը տեւեց գրեթե մեկ տարի։

ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ շարունակվող խաղում Աշխարհի գործող չեմպիոնները գնդակ բաց են թողել 41-րդ րոպեին։ Գոլը խփեց պաշտպան Ռոնալդ Արաուխոն: 87-րդ րոպեին էլ Դարվին Նունյեսը կրկնապատկեց առավելությունը։

Ինչպես նշում է Opta-ն, «Բարսելոնայի» ֆուտբոլիստն առաջինն էր, ով գոլ խփեց Արգենտինայի հավաքականին 2023 թվականին։ Նախկինում դա արել էր հարձակվող Կիլիան Մբապպեն (երեք անգամ) ԱԱ-2022-ի եզրափակչում, որը կայացել էր դեկտեմբերի 18-ին։

Արգենտինայի հավաքականի առանց գոլ բաց թողնելու շարքը տևեց ութ հանդիպում։ Բոլոր ութ դեպքերում թիմը հաղթել է։

https://youtu.be/jAcXnPYKYEk?si=tBvxA0KOu3SKP-6C