Պրեմիեր Լիգայի հանձնաժողովը 10 միավոր է հանել «Էվերթոնից» շահութաբերության և կայուն զարգացման կանոնները խախտելու համար, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը։
Խախտումը վերաբերում է 2021/22 մրցաշրջանով ավարտվող ժամանակահատվածին։ Ակումբը գրանցել է 124,5 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս՝ գերազանցելով 105 միլիոն ֆունտ ստերլինգի շեմը:
Մինչ այս որոշումը «Էվերթոնը» 14 միավորով զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։ Այժմ ակումբը նահանջել է 19-րդ հորիզոնական: