Իսպանական «Սևիլյան» թույլ է տվել իր ձախ պաշտպան Մարկոս Ակունյային անգլիական «Աստոն Վիլա» տեղափոխվել։ Ինչպես հայտնում է Team Talk-ը, անդալուզյան ակումբի տնօրեն Վիկտոր Օրտան անձամբ է հավանություն տվել գործարքին, որը գնահատվում է 15 մլն եվրո։
«Աստոն Վիլան» ցանկանում էր գնել Ակունյայի տրանսֆերը դեռ ամռանը, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել: 32-ամյա Մարկոսին «Սևիլյայի» հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկուկես տարի։
Այս մրցաշրջանում Ակունյան 7 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնությունում, սակայն ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։