«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում Ֆարերյան կղզիների դեմ ստուգողական խաղում (2:0): Այս մասին խոսել է ազգային հավաքականի բժիշկ Օլա Սանդը։
«Էրլինգը ոլորեց իր կոճը։ Սկզբում ցավ է զգացել, սակայն որոշ ժամանակ անց այն անցել է։ Վաղը կնայենք նրա վիճակին»,- բժշկի խոսքերն է փոխանցում VG-ն։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած «Ոսկե Գնդակի» քվեարկության ժամանակ նորվեգացի ռմբարկուն զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն արգենտինացի Լիոնել Մեսսիին։