Լիոնել Մեսսի. «Ես վաղուց էի ասում, որ դա կարող է տեղի ունենալ»

Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում պարտվեց Ուրուգվային (0:2): Խաղից հետո Ալբիսելեստեի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին նշել է Ուրուգվայի հավաքականի մարզիչ Մարսելո Բիելսայի աշխատանքը:

«Բիելսայի ձեռագիրը երևում էր։ Բոլոր թիմերում, որոնց հետ նա աշխատել է` ակումբների և Արգենտինայի հավաքականի հետ, նրա ձեռագիրը տեսանելի է:

Նրանք շատ լավն են։ Մենք պետք է պարտվեինք, սա մեզ համար փորձություն է։ Ես վաղուց էի ասում, որ դա կարող է տեղի ունենալ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն:

Արգենտինայի հավաքականը շարունակում է առաջատարը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրության հարավամերիկյան հատվածում, հինգ տուրից հետո Լիոնել Սկալոնիի թիմն ունի 12 միավոր։