Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի մասին, որտեղ «ալբիսելեստեն» 0:2 հաշվով պարտություն կրեց։
«Մենք հասկանում էինք, որ մեզ ուժեղ մրցակից է սպասվում։ Նրանց դեմ դժվար էր խաղալը։ Ուրուգվայը ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեց, իր թիմում ֆիզիկապես ուժեղ և արագ ֆուտբոլիստներ կան։ Մեր թիմն այնքան էլ հարմարավետ չէր։ Այժմ մենք պետք է մոռանանք այս անհաջողությունը և հաջող խաղանք Բրազիլիայի դեմ»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Արգենտինան շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Ուրուգվայը բարձրացել է երկրորդ տեղ: