Խուան Միրանդան հայտնվել է գերմանական թոփ ակումբի ուշադրության կենտրոնում

«Բետիսի» պաշտպան Խուան Միրանդան, ում ակտիվորեն հետևում է «Միլանը», հայտնվել է գերմանական թոփ ակումբի ուշադրության կենտրոնում։

Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: 23-ամյա ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Միլան-Բորուսիա բանակցություններում իտալական ակումբի շանսերն առայժմ նախընտրելի են թվում։ Transfermarkt-ը Միրանդայի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։