Ժոզե Մոուրինյո․ «Աշխարհը տվեք նրան»

Ժոզե Մոուրինյոն սոցիալական սոց․ցանցերում մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ելույթը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ խաղում։ Վերջին հանդիպմանը 38-ամյա հարձակվողը դարձել է գոլի հեղինակ։

«Աշխարհը տվեք նրան»,- գրել է մարզիչը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ երեկ Լիխտենշտեյնի դեմ խաղում Ռոնալդուն գոլի հեղինակ էր դարձել։ Պորտուգալիան արտագնա հաղթանակ տոնեց 2։0 հաշվով։ Ընտրական փուլի հաջորդ խաղում պորտուգալացիները կհանդիպեն Իսլանդիայի հետ։