«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը իր ներկայիս մարզիչ Չավի Էրնանդեսին համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
Գերմանացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» շարքերը համալրել է անցած ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»:
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Չավիի հետ: Ես եկել եմ այստեղ նրա պատճառով։ Մենք երկու անգամ հեռախոսով քննարկել ենք ամեն ինչ, նախքան բանակցություններ սկսելը։ Կարծում եմ՝ այս մարզիչն ինձ շատ է սազում։
Գվարդիոլան շատ փորձառու է, մինչդեռ Չավին ընդամենը հինգերորդ մրցաշրջանն է որպես մարզիչ, որից միայն երեքն են եղել Եվրոպայում: Բայց ես հավատում եմ, որ նրանց հայացքները ֆուտբոլի վերաբերյալ շատ նման են»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։