Իտալացի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին հասցրել է խաղալ իր դարաշրջանի Իտալիայի բոլոր բարձրակարգ ակումբներում:
Նա շատ երկար չխաղաց «Միլանում»՝ ընդամենը մի քանի ամիս 2005 թվականի երկրորդ կեսում: Նրա խոսքով, 2006 թվականի ամռանը՝ Աշխարհի առաջնության նախօրեին, խաղային պրակտիկայի կարիք ուներ:
««Միլանում» վեց ամիսը շատ արագ անցավ, ինչպես մեկ օր: Ես այնքան էլ հաճախ չէի խաղում, քանի որ Ֆիլիպո Ինձագին գլխավորն էր թիմում։ Բայց ինձ պետք էր պրակտիկա Աշխարհի առաջնությունից առաջ, և ես գոհ եմ նրանից, թե ինչպես եմ ժամանակս անցկացրել «Միլանում»», – Վիերիի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը: