«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ կիսապաշտպանը մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ «կարմիր սատանաներից»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հարավամերիկացին ձմռանը կարող է վաճառվել Սաուդյան Արաբիային։ Այնուամենայնիվ, Կազեմիրոն ցանկանում է շարունակել ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում»։
31-ամյա կիսապաշտպանը մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից, որտեղ տեղափոխվել է Մադրիդի «Ռեալից»։ Գործարքի գումարը կազմել է 70 մլն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։