Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը զարմանալի մրցաշրջան է անցկացնում։
Ֆուտբոլային վիճակագրության WhoScored ծառայությունը վերլուծել է Բելինգհեմի խաղերը և հրապարակել տվյալներ նրա ուժեղ և թույլ կողմերի մասին։ Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի հիմնական առավելություններն են՝ գրոհների ավարտը, դրիբլինգը, հեռահար հարվածները, պայքարելը գնդակի համար և պաշտպանվելը: Նշենք, որ Բելինգհեմի թույլ կողմերի սյունակում նշվում է, որ ֆուտբոլիստն էական թերություններ չունի։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում կարողացել է 13 անգամ գրավել մրցակիցների դարպասը և 3 գոլային փոխանցում կատարել։