Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին TodoFichajes-ը հայտնում է իր էջերում։
Անչելոտտին երջանիկ է «Ռեալում», սակայն ամռանը կլքի ակումբը։ Նշվում է, որ իսպանական ակումբն արդեն համաձայնել է աշխատել Բրազիլիայի հավաքականի հետ։
Հարկ է նշել, որ Կառլո Անչելոտտիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է։