Ավստրիացի ֆուտբոլային մարզիչ Օլիվեր Գլասները, ով ներկայումս թիմ չի մարզում, կարող է աշխատանք գտնել գերմանական Բունդեսլիգայում։
Ըստ Bild-ի լրագրողների, 49-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ունիոն Բեռլինը»։ Նախօրեին մայրաքաղաքային ակումբը պաշտոնանկ արեց Ուրս Ֆիշերին՝ մրցաշրջանի առաջին կիսամյակի աղետալի արդյունքների պատճառով։ Թիմը Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ 11 տուրից հետո վաստակելով ընդամենը վեց միավոր։
Գլասների վերջին աշխատանքը Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» էր: Այս ակումբի հետ մասնագետը 2022 թվականին հաղթել է Եվրոպայի Լիգայի գավաթը։