Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով լքել է Ֆրանսիայի հավաքականը, հայտնում է El Chiringuito TV-ն։
Ինչպես նշել է աղբյուրը, Ֆրանսիայի ընտրանու բժշկական շտաբն այս որոշումը կայացրել է 21-ամյա կիսապաշտպանի կրկնակի հետազոտությունից հետո։ Էդուարդոյի մոտ ծնկի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել։ Նա վնասվածք է ստացել Ուսման Դեմբելեի հետ մարզման ժամանակ բախվելու ժամանակ։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Կամավինգան «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում։ժ