Պեպ Գվարդիոլան ընտրել է «Մանչեսթեր Սիթիի» նոր աստղին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հայացքն ուղղել է մեկ այլ աստղային ֆուտբոլիստի: Ինչպես հայտնում է Todofichajes-ը, իսպանացի մարզիչը ցանկանում է ուժեղացնել իր թիմը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալայով։

20-ամյա ֆուտբոլիստը համաշխարհային ֆուտբոլի լավագույն տաղանդներից մեկն է։ Գվարդիոլան կարծում է, որ Ջամալը կարող է սկսել գերիշխել ֆուտբոլային ասպարեզում առաջիկա տարիներին:

Մուսիալայի պայմանագիրը գերմանական թոփ ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Հարձակվողի շուկայական արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 7 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։