Ռուդի Գարսիան այլևս «Նապոլիի» մարզիչը չէ, նա հեռացվեց Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանում ակումբի ոչ այնքան համոզիչ մեկնարկից հետո։
Նրա հեռացումը մեկնաբանել է «Նապոլիի» նախկին մարզիչ Լուչիանո Սպալետին, ով նախորդ մրցաշրջանում ակումբը հասցրեց չեմպիոնական տիտղոսի:
«Ես պատրաստ էի այս հարցին։ Կարծում եմ՝ իմաստ չունի Ռուդիի աշխատանքը իմ աշխատանքի հետ գնահատել: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր պատմությունը, մենք պետք է դատենք նրա գործերով։ Կարծում եմ, որ Ռուդին իրեն լավ դրսևորեց, բայց նրան ժամանակ չտրվեց»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։