Խոսակցություններ կան, որ Կառլո Անչելոտտին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Մադրիդյան ակումբն արդեն աշխատում է թիմի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Խաբի Ալոնսոն, ում «Բայերը» ներկայումս շատ հզոր ֆուտբոլ է խաղում Գերմանիայում, համարվում է ֆավորիտ, սակայն Լևերկուզենի թիմը կարող է առաջիկա ամռանը բաց չթողնել երիտասարդ մասնագետին։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Մադրիդի «Ռեալը» կարող է վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին, գրում է TodoFichajes-ը։ Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը դեռ լավ հարաբերություններ է պահպանում «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Ժոզե Մոուրինյոն այժմ մարզում է «Ռոման», և նրա պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ: