Ուգո Էկիտիկեն Պրեմիեր Լիգայի երեք ակումբների ուշադրության կենտրոնում է

ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն ներկայումս գտնվում է Պրեմիեր Լիգայի երեք ակումբների ուշադրության կենտրոնում: Լրագրող Ադրիեն Գրենյեի տեղեկություններով, ֆրանսիացին հետաքրքրված է «Նյուքասլով», «Վեսթ Հեմով» և «Քրիսթալ Փելասով»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էկիտիկեն կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մինչ օրս Էկիտիկեն Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։ Ամռանը Էկիտիկեն կարող էր հայտնվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», սակայն գործարքը ձախողվեց: