Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դեյվիդ Մոյեսը կհեռանա «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին իր էջերում հայտնում է Daily Mail-ը։
Մոյեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ:
Անցած մրցաշրջանում «Վեսթ Հեմը» Մոյեսի գլխավորությամբ հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան: Այնուամենայնիվ, երկրպագուները պարբերաբար կոչ են անում ակումբների ղեկավարներին մտածել իրենց մարզչին փոխելու մասին:
Ներկա պահին «Վեսթ Հեմը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է։