«Բարսելոնան» Ռաֆինյային կարող է փոխարինել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ֆուտբոլիստի հետ

Կատալոնական «Բարսելոնան» ուղիներ է փնտրում «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին գնելու համար:

Լրագրող Ռոջեր Տորելլոյի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է իրենց վինգեր Ռաֆինյա Դիասի հետ փոխանակումը, ով նախկինում հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում՝ «Լիդսի» կազմում։

Հիշեցնենք, որ Գիմարաեշը վերջերս նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Նյուքասլի» հետ, ինչն էլ ավելի քիչ հավանական է դարձնում նրա տեղափոխությունը «Բարսելոնա»։ Սակայն «կապտանռնագույնները» չեն հրաժարվում բրազիլացի կիսապաշտպանին ձեռք բերելու փորձերից։