«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է զրկվել աշխատանքից։
Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, եթե Չավին չկարողանա կատարել ղեկավարության առաջադրած խնդիրները, ապա ղեկավարները կքննարկեն մասնագետի հնարավոր հրաժարականը։ Հաղորդվում է, որ իսպանացու տեղը կարող է զբաղեցնել Ռաֆայել Մարկեսը, ով ներկայումս գլխավորում է «Բարսելոնայի» երկրորդ թիմը։
13 տուրից հետո կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնությունում 30 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Բլաուգրանայի» և առաջատար «Ժիրոնայի» միջև տարբերությունը չորս միավոր է:
Առաջիկա խաղում «Բարսելոնան» կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։ Լա Լիգայի 14-րդ տուրի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 25-ին։