«Բարսելոնայի» սկաուտները մեկնել են Ինդոնեզիա, որտեղ անցկացվում է մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Այնտեղ նրանք առաջին հերթին հետաքրքրված են Մալիի Հանրապետությունից 16-ամյա Իբրահիմ Դիարայով։
Ըստ Jijantes-ի՝ «Բարսելոնան» ֆուտբոլիստին նկատել է Աֆրիկայի գավաթի խաղարկության ժամանակ, և այժմ սկաուտները կրկին հնարավորություն են ստացել նայելու տաղանդավոր ֆուտբոլիստի խաղը:
Ինչպես պարզաբանում է աղբյուրը, «Բարսելոնան» ծրագրում է գնել ֆուտբոլիստին 2024/25 մրցաշրջանի համար։