Պրեմիեր Լիգան կարող է որոշ միավորներ հանել «Չելսիից» ակումբի ֆինանսական խարդախությունների պատճառով այն ժամանակահատվածում, երբ նախագահ էր Ռոման Աբրամովիչը, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ տասնյակ միլիոնավոր ֆունտ ստեռլինգ Աբրամովիչի գաղտնի վճարումները կարող են պոտենցիալ խախտել ֆինանսական ֆեյր-փլեյը Պրեմիեր Լիգայում։ Վճարումները կատարվել են տասը տարվա ընթացքում ռուս գործարարի օֆշորային ընկերությունների միջոցով։ Գումար ստացողների թվում էին Էդեն Ազարի գործակալը, Անտոնիո Կոնտեի օգնականը և Վիլիանի և Սամուել Էտո’Օի ներկայացուցիչներ։
«Չելսին» արդեն տուգանվել է խոշոր չափով՝ ֆինանսական փաստաթղթերի անհամապատասխանության համար։ Այնուամենայնիվ, եթե ընդունվի, որ Աբրամովիչի վճարումները նույնպես խախտում են Պրեմիեր Լիգայի ֆինանսական կանոնները, ապա առաջնությունը կարող է միավորներ խլել «Չելսիից»: Ներկա պահին լոնդոնյան ակումբի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։