«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» գերազանցել է անգլիական ֆուտբոլային ակումբների մրցաշրջանի եկամուտների ռեկորդը՝ նախորդ մրցաշրջանում վաստակելով 817 միլիոն եվրո։

Ինչպես նշվում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում, նախորդ մրցաշրջանում թիմը 114 միլիոն եվրոյով ավելի է վաստակել, քան նախորդ տարի: Մանչեսթերյան ակումբի ռեկորդային եկամտի հիմնական աղբյուրները գովազդից, հեռուստատեսային հեռարձակումներից և խաղերի օրերին վաստակած գումարներն էին։ 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց թրեբլը՝ դառնալով Չեմպիոնների Լիգայի հաղթող, Անգլիայի չեմպիոն և անգլիական գավաթի հաղթող։

Նշենք, որ վերջին վեց տարիների ընթացքում «Սիթին» հինգ անգամ նվաճել է չեմպիոնական տիտղոսը։ Այս մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը գլխավորում է Պրեմիեր Լիգան՝ 12 խաղից հետո մեկ միավորով առաջ լինելով «Լիվերպուլից»։