«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը խոսել է իր ապագայի մասին։
«Վստահ եմ, որ դա կկարգավորվի: Բոլորը գիտեն, որ «Չելսին» իմ ակումբն է, և ես սիրում եմ խաղալ «Չելսիի» կազմում: Երկրպագուները հիանալի են, և ես հիմա սիրում եմ դա: Վստահ եմ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Անգլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։