Խաբի Ալոնսոն կարող է աշխատանքի անցնել Իսպանիայում

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Խաբի Ալոնսոյին, հայտնում է DeadlineDayLive-ը։ Այս պահին մասնագետը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բանակցությունների մադրիդցիների հետ։ «Բայերը» բաց կթողնի Ալոնսոյին, եթե նրա համար վճարեն 15-18 միլիոն եվրո փոխհատուցման գումար։ Եթե ​​կողմերը պայմանավորվեն, Ալոնսոն 2024 թվականի ամռանը կփոխարինի Կառլո Անչելոտտիին։

Բունդեսլիգայի 11 տուրից հետո «Բայերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Բավարիային»։