Հարձակվող Ռասմուս Հեյլունդը և կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չեն մասնակցի Դանիայի հավաքականի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին, հայտնում է Reuters-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վնասվածք են ստացել Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի՝ «Լութոնի» հետ խաղում (1-0): Հեյլունը վնասել է ազդրը, իսկ Էրիկսենը՝ ծունկը։
Նոյեմբերի 17-ին Կոպենհագենում Դանիան կմրցի Սլովենիայի հետ, իսկ նոյեմբերի 20-ին Բելֆաստում՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ։
Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար դանիացիներին երկու խաղում անհրաժեշտ է միայն 2 միավոր վաստակել։