Լևերկուզենի «Բայերի» երեք ֆուտբոլիստներ հայտնվել են Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Լևերկուզենի «Բայերի» երեք ֆուտբոլիստներ հայտնվել են Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հետաքրքրված է պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով, կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով և հարձակվող Վիկտոր Բոնիֆասով։

Այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վիրցը 17 խաղում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բոնիֆասը այս մրցաշրջանում անցկացրած 16 խաղում  դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։