«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում ՊՍԺ-ի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին։ Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել է 2018-ից 2020 թվականներին։
«Ես այնքան էլ չեմ սիրում խաղալ իմ նախկին թիմերի դեմ: Ես չեմ ուզում սրտացավ լինել։ Բայց եթե սա եզրափակիչն է, ինչու ոչ», – մարզչի խոսքերը մեջբերում է Canal plus-ը։
Այս մրցաշրջանում «Բավարիան» ընդգրկված է A խմբում «Կոպենհագենի», «Գալաթասարայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։