Քրիստոֆ Ֆրոյնդ. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ալֆոնսո Դևիսը մնա Մյունխենում»

«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է պաշտպան Ալֆոնսո Դևիսի ապագայի մասին, ում ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։

Մարզական ֆունկցիոները նշել է, որ կանադացու հետ խոսել է թիմի գլոբալ նպատակների մասին և հույս ունի, որ դա հաշվի է առել։

«Մենք ցանկանում ենք, որ Դևիսը մնա մեզ հետ: Եվ ցանկալի է երկար ժամանակ: Սա մեր բանակցությունների թեման է»,- Ֆրոյնդի խոսքերը մեջբերում է SportBild-ը։

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: