«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Ա Սերիայի 12-րդ տուրում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 0-0։
«Մենք արդեն հանդիպել ենք խաղից առաջ։ Ես նրան ասացի՝ դու իսկական գլխացավանք ես։ Նա պատասխանեց. «Այդ դեպքում դուք նույնպես»։
Ինձ դուր չի գալիս գործ ունենալ մեդիա կերպար Մոուրինյոյի հետ, բայց նա հիանալի մարդ է»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։