Ռուբեն Նևեշը կարող է վերադառնալ Անգլիա

«Ալ-Հիլալի» հենակետային կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է լրագրող Ալեքս Կրուկը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» մտադիր է ընդհատել 26-ամյա Նևեշի տեղափոխությունը «Նյուքասլ», որը նախատեսում է վարձակալել խաղացողին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կաչաղակները» ցանկանում են փոխարինել խաղադրույքների պատճառով որակազրկված Սանդրո Տոնալիին։

Հիշեցնենք, որ նախորդ ամառ Նևեշը Սաուդյան Արաբիա է տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից»։