Ռոդրիգո․ «Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել Սաուդյան Արաբիայից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայից ոչ մի առաջարկ չի ստացել։

«Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել Սաուդյան Արաբիայից։ Ինձ նույնիսկ չի հետաքրքրում Պրեմիեր Լիգա տեղափոխվելը»,- Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն «Ռեալի» հետ արդեն նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները ակումբային մակարդակով։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։