Ռոբերտ Լևանդովսկին կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ կատալոնական թիմից։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ լեհ հարձակվողը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում կամ Գերմանիայում։ Գերմանիայում ֆուտբոլիստով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», անձամբ ֆուտբոլիստը՝ չի բացառում ակումբ վերադառնալու հնարավորությունը։

Նշվում է, որ «Բարսելոնան» մտադիր չէ մոտ ժամանակներս բաժանվել Լևանդովսկուց։

Հիշեցնենք, որ 13 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը չորս միավորով է զիջում առաջատար «Ժիրոնային»։