Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ։ Ինչպես հայտնում է Onda Cero-ն, բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի կեսերը։
Սպասվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի առաջիկա օրերին՝ մինչև այս շաբաթվա վերջ։
Էդեր Միլիտաոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Մադրիդյան թիմի կազմում անցկացրած 143 խաղում բրազիլացին դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։