Ռաֆինյան հնարավոր է վերադառնա Անգլիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ թիմից, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ կլինի վաճառել 26-ամյա բրազիլացուն 70 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ Լոնդոնից՝ «Արսենալը» և «Չելսին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Դրանցում բրազիլացի հարձակվողը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։