«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Չելսիի» հետ ոչ-ոքին (4-4)՝ մասնավորապես նշելով «Չելսիի» կիսապաշտպանների՝ Միխայիլ Մուդրիկի և Քոլ Պալմերի խաղը։
«Դա զվարճալի խաղ էր և լավ գովազդ Պրեմիեր Լիգայի համար: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Ես այլ բան չէի սպասում, «Չելսին» զարմանալի թիմ ունի։ Մենք գիտենք, որ նրանք միշտ լավ են խաղում ուժեղ մրցակիցների դեմ։ Պալմերը և Մուդրիկը որակյալ խաղացողներ են, ովքեր կարող են վազել և հարվածել պաշտպաններին: Նրանք ագրեսիվ էին գործում, և մեզ համար դժվար էր վերահսկել խաղը։
Ավելի լավ կլիներ, եթե հաշիվը լիներ 1-1։ Դա այն է, ինչ կա։ Ես նախընտրում եմ հաղթել 7-0 հաշվով, բայց այս մակարդակում դա տեղի չի ունենում: «Չելսին» ֆանտաստիկ թիմ է»,- ասել է Գվարդիոլան BBC Sport-ին տված հարցազրույցում։