Ամերիկյան Nike սպորտային ընկերությունը կփոխի իր տարբերանշանը որոշ խաղային մարզաշապիկների վրա, հայտնում է Footy Headlines-ը։
Nike-ի համար իր ֆուտբոլային մարզաշապիկների տարբերանշանի փոփոխությունը կլինի ամենամեծ հեղափոխությունը ընկերության պատմության մեջ:
Nike-ը ցանկանում է իր սիմվոլը շրջել 90 աստիճանով ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ դարձնելով swoosh-ը ավելի փոքր և այլ գույն: Շրջված տարբերակը կներկայացվի 2024/25 մրցաշրջանի երրորդ հանդերձանքում։
Որպես օրինակ օգտագործվում են Nike Phantom կոշիկները։
Nike-ը հագուստի հովանավոր է այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են «Բարսելոնան», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», «Ինտերը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Ատլետիկո Մադրիդը» և այլ ակումբներ: Այս ընկերության հետ համագործակցում են նաև Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիգերիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հավաքականները։