«Նյուքասլը» Սանդրո Տոնալիին փոխարինող է գտել

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Tribal Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Անգլիական ակումբը հետևում է Էդերսոնին որպես այլընտրանք Սանդրո Տոնալիին, ով 10 ամսով որակազրկվել է խաղադրույքներ կատարելու համար։

Բրազիլացի կիսապաշտպանի պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։