Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր հայրենակից Դարվին Նունյեսի մասին, ով հանդես է գալիս «Լիվերպուլում»։
«Երբ նա վատ ժամանակ էր անցկացնում «Լիվերպուլում», ես խոսեցի նրա հետ: Ես նրան ասացի, թե ինչ է անգլիական ֆուտբոլը։ Նա բացվեց իմ առջև և պատմեց, թե ինչ է կատարվում այդ պահին, մենք քննարկեցինք:
Ես նրան ասացի, որ երբ հեռանամ Ուրուգվայի հավաքականից, ցանկանում եմ, որ նա վերցնի ինը համարը»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Վերջերս Լուիս Սուարեսը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հրավիրվեց Ուրուգվայի հավաքական։ Նոյեմբերին թիմը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակներում երկու հանդիպում կանցկացնի՝ Արգենտինայի և Բոլիվիայի դեմ։