Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը բաց կթողնի Անգլիայի հավաքականի եզրափակիչ հանդիպումները Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Անցած շաբաթ ուսի վնասվածք ստացած անգլիացին չի կարողանա խաղալ Մալթայի (նոյեմբերի 17) և Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 20) դեմ խաղերում։
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը ժամանակից շուտ դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։