Ջեյդոն Սանչոն հույս ունի կարիերան շարունակել Եվրոպայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հույս ունի կարիերան շարունակել Եվրոպայում։

23-ամյա խաղացողը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականին՝ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով: Անգլիացու գլխավոր տարբերակներից մեկը համարվում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելը, սակայն հենց անձամբ՝ ֆուտբոլիստը, այդքան էլ հետաքրքրված չէ այս տարբերակով, հայտնում է լրագրող Սամի Մոկբելը։

Սանչոն նախընտրում է եվրոպական ակումբ տեղափոխվել, սակայն, եթե արժանի տարբերակներ չառաջանան, նա դեռ կքննարկի Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների առաջարկները։

Ջեյդոն Սանչոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսը» և Դորտմունդի «Բորուսիան»։